Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France Press (AFP) գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:
Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը օգնության կհասնի անհրաժեշտության դեպքում: Նիկոլ Փաշինայնը նշել է, որ Հայաստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կկատարի պայմանագրային պարտավորությունները: