Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով մեկնել է Բաքու:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Չավուշօղլուն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ քննարկելու է դրությունը Արցախում, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:
Նախատեսվում է, որ Չավուշօղլուին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: