ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին երկխոսություն սկսել, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Ղարաբաղում իրավիճակին, հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը: Պետք է գործադրել բոլոր ջանքերը բանակցային ճանապարհով խաղաղ որոշման հասնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակից Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան տեղեկատվություն ունի, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, նախկին Այնթապը)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար: Ելիսեյան պալատի ղեկավարը պնդել է, որ այդ տեղեկությունները «հատաստված փաստեր են»։ Մակրոնի խոսքերով` Ռուսաստանը նույնպես այդ մասին տեղեկատվություն ունի: