Flightradar24 ծրագրի տվյալների համաձայն՝ Երեւանում վայրէջք է կատարել Ил-96 «Ռոսիա» օդանավը, որը ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ օդանավն է ապահովում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու «հատուկ ծառայությունների և Զինված ուժերի մյուս կարևոր ներկայացուցիչների» չվերթները։
Պաշտոնական որևէ աղբյուր այս մասին որևէ տեղեկություն չի հաղորդում, «Ազատություն»-ը փորձում է մանրամասներ պարզել Հայաստանի կառավարությունից: