Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելն անցած հանգստյան օրերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Թվիթերյան իր գրառմամբ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի է, կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակն ու հնարավորինս արագ բանակցել՝ Մինսկի խմբի գլխավորությամբ։
Անցած շաբաթ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել լարվածության թուլացման համար։ ԵՄ երկրները նաև հայտարարություն են ընդունել, որով վերստին կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորումը գտնելու համար։