Ռուսաստանը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանը վերստին կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում և պատրաստակամություն հայտնում աջակցել կողմերին` խնդրի կարգավորումը Մինսկի խմբի հովանու ներքո դիվանագիտական ճանապարհով գտնելու համար: Այդ մասին, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, այսօր հայտնել է Սերգեյ Լավրովը` Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում:

«Զրույցի ընթացքում ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում ավելացող զոհերի կապակցությամբ», - հաղորդում է պաշտոնական Մոսկվան, հավելելով` երկու արտգործնախարարների ուշադրության կենտրոնում են եղել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: