Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով, բուժվածներինը՝ 89-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով՝ հասնելով 52 հազար 496-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 89-ով և հասել 44 հազար 672-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 306 հազար 965-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 977-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 545 մարդ: