Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Խաղաղապահներ կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- այսօր ասել է Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում ասել է, որ խաղաղապահների հարցը պետք է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: