Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի օդային ու ցամաքային տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին՝ շեշտելով, որ քաղաքացիական բեռնատար ավիափոխադրումների հարցում որևէ սահմանափակում չի լինի:
Վրաց պաշտոնյայի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին այդ մասին տեղեկացրել է երկու հարևան երկրներին:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկա ճգնաժամային իրավիճակում մենք պետք է թույլ չտանք որոշակի ապակառուցողական տարրերի՝ ներքին կամ արտաքին, ստվեր նետել մեր բարեկամության և պատմական փորձառության վրա», - հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը։