«Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել», - Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հաղորդում է, որ այսօր առավոտյան կրկին հրետակոծվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: