Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը. Արծրուն Հովհաննիսյան

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում», - նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ Ադրբեջանն իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն տուժած քաղաքացիական բնակչության մասին: