Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը, արխիվ

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ անդրադառնալով նաև Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան տեղափոխված զինյալների խնդրին։ Այս մասին քիչ առաջ հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Երկու կողմից էլ խոր մտահոգություն է արտահայտվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև դրանցում՝ Սիրիայում և Լիբիայում գործող անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման առթիվ։ Կոչ է արվել անհապաղ կերպով դադարեցնել կրակը, նվազեցնել լարվածությունը, ինչպես նաև բացառել սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանությունը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։