«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական է իրականացնել իր միջնորդական առաքելությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու և երկխոսություն վերսկսելու համար», - հայտարարել է երկրի արտգործնախարարը։
Ժան Իվ Լը Դրիանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ երկու կողմին էլ զգուշացնելով ռազմական գործողությունների միջազգայնացման վտանգների մասին։
«Ես վերստին ընդգծեցի անհապաղ և առանց որևէ նախապայմանի հրադադար հաստատելու և Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը», - Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Լը Դրիանը: