Փարիզն ունի ղարաբաղյան մարտերում սիրիացի իսլամիստների մասնակցության փաստեր

Մարտեր Լեռնային Ղարաբաղում, 1 հոկտեմբերի, 2020թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի փոխանցմամբ, Փարիզն ունի ստույգ տեղեկություններ այն մասին, որ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին:

«Մենք գիտենք, որ սիրիացի գրոհայինները հեռացել են Գազիանթեփից (մարզ Թուրքիայի հարավում), որ մասնակցեն Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Դա շատ լուրջ հանգամանք է, և մենք մտադիր ենք դա քննարկել Եվրամիության գագաթնաժողովում»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, իրավիճակը Ղարաբաղում շատ բարդ է, և ամեն ինչ պետք է անել խաղաղությունը վերականգելու համար: