Հադրութին հարվածում են հրետանիով, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Երեկ հայկական կողմը հաղորդել էր, որ Մարտակերտն է ռմբակոծվել, երեք խաղաղ բնակիչ է զոհվել:
Նշենք, որ Ադրբեջանը հաղորդում է, որ լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 12 զոհ է ունեցել, չի բացահայտում իր ռազմական կորուստները: Հայկական կողմն արդեն իսկ տեղեկացրել է 99 զինվորականների կորստի մասին, ինչպես նաև 8 հոգի զոհվել են քաղաքացիական բնակչության շրջանում: Լայնածավալ մարտական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան: