Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ), հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
Հիշեցնենք` արդեն հինգերորդ օրն է` լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում սահմանի ամբողջ երկայնքով: