Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, հայտնում են կառավարությունից:
Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը: