Քիչ առաջ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - հավելել է նա:
Այսպիսով, քաղաքացիական բնակչության շրջանում հայկական կողմից կա առնվազն 8 զոհ:
Նշենք, որ Ադրբեջանը հաղորդում է, որ լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 12 զոհ է ունեցել: