Կրեմլը տարածաշրջանի պետություններին զսպվածության կոչ է անում

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

«Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանի պետություններին զսպվածության կոչ անել», - TACC գործակալության փոխանցմամբ՝ այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Թուրքիայի ղեկավարների՝ Ադրբեջանին նաև մարտի դաշտում աջակցելու պատրաստակամության մասին վերջին պնդումներին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է. - «Կասկած չկա, որ նման հայտարարությունները մեր աջակցությունը չեն վայելում, մենք դրանց հետ համաձայն չենք», - հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, - «Հատկապես դիմում ենք հակամարտության մասնակիցներին՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով»։