Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն Արցախ են մեկնել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, մեկնել է Արցախ, ոււր շարունակվում են ռազմական բախումները: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Արցախ է մեկնել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս, հիշեցնենք, նույնպես մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։

Արցախում արդեն երրորդ օրն է` շարունակվում են ռազմական բախումները: