Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաղաքական և ռազմական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը` տեղափոխելով դրանք Հայաստանի տարածք, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի փորձերին», - հավելել է նա:
Հիշեցնենք` պաշտոնական Անկարան հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: