Պետդուման այսօր կքննարկի հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

ՌԴ Պետդումայի շենքը Մոսկվայում

Պետդումայի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախատեսվում է քննարկել այսօր լիագումար նիստի ընթացքում:

Հայտարարության նախագիծը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել երկուշաբթի օրը: Դրանում ռուս խորհրդարանականները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին վերադառնալ բանակցային գործընթաց և պատրաստակամություն են հայտնում միջնորդական օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: