ՀՕՊ ուժերը Մարտունու շրջանում խոցել են ադրբեջանական ինքնաթիռ. նախագահի խոսնակ

Հայկական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը Արցախի Մարտունու շրջանում խոցել են ադրբեջանական ռազմական ինքնաթիռ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա մանրամասներ չհայտնեց ինքնաթիռի տեսակի, ինչպես նաև ներսում գտնվող անձնակազմի վերաբերյալ:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: