Սահմանադրական դատարանում այսօր տեղի է ունեցել փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը, հայտնում են կառույցի աշխատակազմից:
Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:
ՍԴ նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նախորդ շաբաթ եռօրյա քննարկումների ժամանակ օրակարգային այս հարցին անդրադառնալ չէին հասցրել: ՍԴ նախագահ ընտրել ևս չէր հաջողվել: