Քաղաքը ադրբեջանական կողմի ռմբահարության է ենթարկվել երեկ և այսօր առավոտյան, զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը երեխա:
Քաղաքի փողոցները գրեթե դատարկ են, մարդիկ հիմնականում ռմբապաստարներում ու տներում են: Մարտունիի մերձակա բարձունքներին երևում էին ծխի քուլաներ, լսվում էին մարտական գործողությունների մասին վկայող ձայներ:
«Ազատության» հետ զրույցներում Մարտունու բնակիչները, հիմնականում տղամարդիկ, ասում էին, որ ամենևին մտադիր չեն թողնել քաղաքը, մնալու են քաղաքում:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: