Չինաստանը հույս է հայտնում, որ ճգնաժամը կկարգավորվի երկխոսությամբ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը զսպվածության հորդորով է դիմում Հայաստանին և Ադրբեջանին:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վան Վենբինը Պեկինում տեղի ունեցած ճեպազրույցում հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան երկխոսությամբ կարգավորել ներկայիս ճգնաժամը:
«Տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը բխում է բոլոր կողմերի շահերից», - ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: