Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»:

ԻԻՀ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թեհրանը պատրաստ է կողմերին աջակցել «կրակը դադարեցնելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում»: