Հունաստանը հակամարտ կողմերին զսպվածության կոչ է արել

Զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում, արխիվ

Հունաստանի ԱԳ նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել։

«Վեճերի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ուղին է։ Մենք ակնկալում ենք, որ ներքաշված կողմերի, ինչպես նաև երրորդ կողմերի բոլոր գործողություններն ու հայտարարությունները կուղղվեն այս տրամաբանությանը, խուսափելով թեժացնել լարվածությունը», - նշված է Հունաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: