Հայաստանի 14 կուսակցություններ, հանդես գալով հայտարարությամբ, դատարապարտել են ադրբեջանական բանակի հարձակումը Արցախի հետ շփման ողջ երկայնքով:
«Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին», - նշել են նրանք, հավելել, որ ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանին և Արցախին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:
«Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն: Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը»:
Այդ կուսակցություններն են`
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան կուսակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն