Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ իրավիճակի սրացման առնչությամբ. կազմակերպության խոսնակ

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը՝ շփման գծում իրավիճակի սրացման առնչությամբ, ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Վերջինս միաժամանակ ընդգծել է` այս հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ․ - «Մենք մշտապես հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», - ասել է Զայնետդինովը: