«Ուկրաինայի ԱԳ նախարարությունը խորը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացման հետ կապված։ Ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակի սրացմանը հանգեցրած հանգամանքները։ Կողմերին կոչ ենք անում վերադառնալ երկխոսության հանուն հակամարտության խաղաղ կարգավորման»,- նշված է Ուկրաինայի արտգործնախարարության Թվիթերի էջում տեղադրված հաղորդագրությունում։
Ուկրաինան նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին։