Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Ես խորը մտահոգված եմ ռազմական լարվածության մասին Լեռնային Ղարաբաղից ստացվող հաղորդագրություններից: Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի անդամներ Հայաստանին և Ադրբեջանին դրսևորել պատասխանատվություն և զսպվածություն և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ երկու երկրները պարտավորվել են խաղաղ եղանակով կարգավորել համակարտությունը, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանել:
Այս դժվար ժամին ես մտովի խաղաղ բնակիչների՝ վերստին խոցելի դարձաձ երեխաների, կանանց և տարեցների հետ եմ, նրանց հետ, ովքեր տառապում են կոնֆլիկտից:
Եվրոպայի խորհրդի անունից ես անդամ երկու պետությունների իշխանություններին կոչ են անում անել առավելագույնը մարդկային կյանքերը փրկելու և ռազմական առճակատման մեջ չներքաշվելու համար: Ոչ մի ջանք չի կարելի խնայել հանուն այդ նպատակի:
Այս առումով մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկու երկրներին օգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությանը»: