Ֆրանսիան կոչ է անում Երևանին և Բաքվին դադարեցնել ռազմական գործողություններն ու անհապաղ երկխոսություն սկսել, ընդգելով՝ Փարիզը ծայրաստիճան մտահոգված է հակամարտության սրացմամբ ։
«Մինսկի խմբում իր դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիան վերահաստատում է հակամարտության տևական և խաղաղ լուծմանը հասնելու իր հանձնառությունը՝ միջազգային իրավունքի հիման վրա», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: