Դաշնակցությունը կանգնած է հայոց բանակի կողքին

ՀՅ Դաշնակցության դրոշը, արխիվ

Ընդդիմադիր ՀՅ Դաշնակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ վճռականությամբ կանգնած է հայոց բանակի կողքին:

«Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն», - ասված է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունում:

«ՀՅ Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կանգնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:

Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը», - հայտարարում է կուսակցությունը:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: