Կառավարությունն այսօր կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը

Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը», - գրել է նա:

Ավելի վաղ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: