Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ` «այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել»: «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Միևնույն ժամանակ նա հայտարարում է, որ «պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»: