Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են», - տեղեկացրել է նա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»:
Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է իր կորուստների մասին, որոնք դեռ ճշտվում են: