Եվրամիությունը պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը, այսօր Բաքվում հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը։
Եվրոպացի դիվանագետը նաև ընդգծել է ղարաբաղյան խնդրի շուրջ առանց նախապայմանների, առարկայական բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու կարևորությունը։
Բաքուն կրկին մերժել է առաջարկը: «Վստահության միջոցառումների համար պետք է պահը հասունանա», - ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, վերստին դնելով նախապայման: «Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի հողերի օկուպացիան». - ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, ասել է նա։
Հայկական կողմը, մինչդեռ, բազմիցս է հայտարարել, որ համաձայն է միջազգային հետաքննական մեխանիզմներ հաստատել՝ շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու համար։