Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է հոկտեմբերին նախատեսված իր այցը Բելառուս։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին է տեղեկացրել Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։
Զելենսկին բելառուսական Գրոդնո քաղաք պետք է մեկներ հոկտեմբերի 8-ին՝ «Ուկրաինայի և Բելառուսի տարածաշրջանների համաժողովի» աշխատանքներին մասնակցելու նպատակով։ «Համաժողովի անցկացումը բազմաթիվ գործոններից է կախված», - հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը։