ԵՄ գագաթնաժղովը հետաձգվել է:
Սեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշման կապակցությամբ ինքնամեկուսացվել է:
Ենթադրվում է, որ երկօրյա գագաթնաժողովը կգումարվի հոկտեմբերի 1-ին: Այդ գագաթնաժողովի օրակարգում առանցքային թեմաներից մեկը Բելառուսի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն է:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն համաձայնեցրել այդ հարցը, քանի որ Կիպրոսը պահանջել է պատժամիջոցներ սահմանել նաև Միջերկրականում գազի արդյունահանման նպատակով ապօրինի ակտիվություն ծավալած Թուրքիայի նկատմամբ: