Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 31,6 միլիոնը, հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 971 հազարին, բուժվել է շուրջ 21,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը վերջին շրջանում աճում է՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների ավելի քան 80 տոկոսը զբաղված է: Հիվանդացել են Ալթայի երկրամասի նահանգապետը և Ադիգեայի ղեկավարը, Պետդումայի 10 պատգամավորներ հիվանդանոցներում են, Ռուսաստանի մշակույթի նախարարն ինքնամեկուսացման մեջ է, քանի որ կորոնավիրուս է հայտնաբերվել նրա հոր մոտ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը Ուկրաինային խորհուրդ է տալիս համաներում իրականացնել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային անվտանգության կանոնները պատշաճ չեն պահպանվում:
Եվրոպական պետությունների իշխանությունները սահմանափակում են մուտքը իրենց երկրներ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, վիրուսը շարունակում է տարածվել ավելի արագ՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 2 միլիոն նոր դեպք: