Հայաստանի ու Ռուսաստանի դեսանտային գրոհային Ми-8МТВ և հարվածային Ми-24П ուղղաթիռները «Ալագյազ» փորձադաշտում ավիրահածներ են հասցնելու Հայաստանի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյանը և օբյեկտներին, ապահովելու են դեսանտի տեղափոխմանն ու իջեցմանը և աջակցելու են հարձակման անցած ուժերին։
Զորավարժությունների պլանի մասին լրագրողներին ասել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում՝ երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
Զորավարժությունների այս փուլում ներգրավված է Հայաստանի ու Ռուսաստանի 20 մարտական ուղղաթիռ, 1,5 հազար զինծառայող, մոտավորապես 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների անօդաչու թռչող սարքեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների բոլոր մասնակիցները, կորոնավիրուսի հետ կապված, գտնվելու են բժիշկների վերահսկողության ներքո։
«Կովկաս-2020» զորավարժությունները անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում, Սև ու Կասպից ծովերում։
Ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված է 80 հազար մարդ, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ և Ռոսգվարդիայի անդամներ։ Արտասահմանյան 6 երկրներից, ինչպես նաև Հայաստանից, զորավարժություններին մասնակցում է մինչև հազար զինծառայող։
«Կովկաս-2020» զորավարժությունների հրամանատարը ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն է։