Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի կապակցութմամբ մասնակի «լոքդաուն» է սահմանվել:
Արգելքները գործում են, մասնավորապես Մադրիդի Վալեկասի թաղամասում, որտեղ հիմնականում ապրում են գործարաններում աշխատող բանվորներ:
Թաղամասի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել և պահանջել են բուժսպասարկման բարելավում: Նրանք պնդում են, թե իշխանության կողմից խտրական վերաբերմունքի են ենթարկվում:
«Լոքդաունի» ռեժիմ է մտցվել ևս մի շարք թաղամասերում, որտեղ ապրում են ցածր եկամուտ ստացող մարդիկ և գաղթականներ:
Վարչապետ Պեդրո Սանչեսը հարցը քննարկել է Մադրիդի թաղամասերի ղեկավարների հետ:
Իսպանիայում ընդհանուր հաշվով գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 640 հազար դեպք, մահացել է ավելի քան 30 հազար մարդ:
Իսպանիան Եվրոպական միությունից 166 միլիարդ եվրոյի վարկ և դրամաշնորհ է ստացել համավարակի հասցրած վնասները վերացնելու համար: