Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Սակայն այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ այն իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում: Այն իր գործունեությամբ նպաստում է մարդկության առաջընթացին և արդարության, խաղաղության ու համերաշխության սկզբունքների հաստատմանը:
«Ավրորան» իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանն աշխարհում», - ասված է ուղերձում:
Նախաձեռնության հիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2020-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը: