Ազգային ժողովն այսօր մերժեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը:
Առաջարկին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 84 պատգամավոր:
Գործընթացը նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ վարման կարգի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ նախարարը չի ժամանել խորհրդարան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ինքն է Արայիկ Հարությունյանին ասել, որ կարիք չկա:
Տվյալ հարցով քննարկումները խորհրդարանում կայացել էին նախօրեին: