Բելառուսի ներքին գործերի նախարարությունը նոր թվեր է հրապարակել կիրակի օրը բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների վերաբերյալ՝ 774 մարդ, որից ավելի քան 500-ը՝ Մինսկում:
Գլխավոր դատախազությունը սպառնացել է երեխաներին վերցնել ընտանիքներից, եթե ծնողները նրանց հետ գնան ցույցերի:
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում շտապ լսումներ տեղի կունենան Բելառուսի հարցով:
Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաները հաջորդել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով՝ երկիրը շուրջ քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է: