Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` այսօր ժամը 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 22-ը ներառյալ։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Այսօրվա տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 328-ի, 283-ը բուժվել են, փաստացի բուժում ստացող 43 քաղաքացիներից 7-ի վիճակը գնահատվում է ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: