Նախատեսված են հանդիպումներ Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սեպտեմբերի 12-15-ը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոս:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Եգիպտոսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ասված է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում: