Պաշտոնական Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում:
«Մենք չափազանց մտահոգված ենք բելառուսական բողոքների գլխավոր դեմքերից մեկի` Մարիա Կոլեսնիկովայի ճակատագրով և քննարկում ենք Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը ձերբակալվել են «իշխանությունը զավթելու» գործով: Ընդդիմադիրների շտաբում և բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:
Բելառուսի դատախազությունը հարուցել էր այս գործը ընդդիմության Համակարգող խորհրդի դեմ և դրա շրջանակում արդեն հարցաքննել էր նախագահության անդամներին, բայց՝ վկաների կարգավիճակում: