Չեխիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 1100 դեպք է հաստատվել, այսօր հայտնել է առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր սա Չեխիայում արձանագրված դեպքերի ամենամեծ թիվն է։ COVID-19-ի ընդհանուր դեպքերի թիվը մոտենում է 30 հազարի։ Հիվանդության հետևանքով 441 մարդ է մահացել։
Առողջապահության նախարարն ասել է, որ սեպտեմբերի 10-ից բոլոր փակ տարածքներում դիմակ կրելը կրկին պարտադիր է։
Չեխիան կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները զգալիորեն թուլացրել է հուլիսի 1-ից, բայց վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է արձանագրվում։